Կենսագրություն
Բանաստեղծ, (ծնվ. փետրվարի 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ):
Կենսագրություն
1999-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը: 2005-2007-ը ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում: 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը:
Գրքեր
«Անտաշատ», 2009թ, հեղինակային հրատարակություն,
«Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ, ՀԳՄ հրատարակչություն,
Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում
Գրանիշ գրական հանդես, Հայկական Ժամանակ օրաթերթ, NewMag ամսագիր, Megapolis ամսագիր, Նարցիս գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ, Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ, Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական
Մրցանակներ և պարգևներ
Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.
Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար:
Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.
Ինքնանկար. «բանվորությունից պարապ ժամերին ես կանաչավուն ձախ սոցիալիստ եմ` համընդհանուր փոխազդեցությունների տեսություն և բանաստեղծություններ հորինելու անհաղթահարելի հակումով»:
Կարեն Անտաշյանի դիմանկարները
Պաշտոնական կայքը՝ http://antashyan.com
Էլ. փոստ՝ karen_antashyan@yahoo.com
Հեռախոս՝ +374 93050916
Հեղինակի հրապարակումները Գրանիշում
Copyright © 2013