ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | Երթուղային Թրաֆիքինգ

Երևանի տրասնպորտային ցանցն իր բոլոր պողոտաներով, փողոցներով ու նրբանցքներով մի հսկայական արյունատար համակարգ է, որի միջով հոսում է մարշուտկա մակնիշի երթուղային տաքսին իբրև հսկայական տրոմբոցիտ` պատրաստ ամեն պահի մեքենաների կենսահոսքի խցանման և տրանսպորտային ցանցի կաթվածահարության պատճառ դառնալ: Նրան հայհոյում են գծի տերերը` պլանային վճարները ձգձգելու համար, հայհոյում են դիսպետչերները` ժամանակացույցը խախտելու համար, հայհոյում են պառավները` կանգառից դուրս չկանգնեու համար, հայհոյում են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող աչոնները` քեֆային բարձրության վրա միացված ռաբիսի և ծխելու համար, հայհոյում է կինը` քիչ վաստակելու և անուշադրության համար, հայհոյում են նստած ուղևորները` արագ արգելակելու համար, հայհոյում են կանգնած ուղևորները` նոր կանգնած ուղևորներ բարձելու համար, հայհոյում են հետիոտները` ճանապարհը չզիջելու համար, իսկ նա, միաժամանակ վարորդ, մեխանիկ, հոգեբան, տոմսավաճառ, փոխանակման կետ, դիջեյ, ծխնելույզ, ընտանիքի հայր և քաղաքացի` ամեն ինչ հասցնում է և ոչ ոքի չի հայհոյում…
- Ձյաձ, մոտս կոպեկ չկա, քսանհազարից կստանա՞ս…
– Իջիր, տղա ջան, ի՞նչ հարց է: Կարդալ ամբողջը

Դիմագիր.գոմ/նունիկ-թողիք

իմպրովիզ պայմանական լեզվակերպումներով

[ Դու և 1,5 մլրդ ուրիշներ հավանում եք սա ]

Տեղեկացումներ
Հովհաննես Թումանյան-ը բան է գրել Ձեր պատին (92 տարի առաջ)
Մինաս Ավետիսյան-ը Նկար է փակցրել Ձեր պատին (47 տարի առաջ)
Ինչ-որ մեկը «վստահության դուռ և հույսի լուսամուտ» է փակցրել ձեր պատին (հովանավորված) Կարդալ ամբողջը

Վերաբերյալ

Առաջին արձագանքս` ուզում եմ քրֆել, ասել, հո դու տականք չե՞ս, արա, ի՞նչ ես անում, տալ` գլուխը ջարդել, բայց զսպում եմ ինձ, մի քիչ հանդարտվում եմ, փորձում եմ վերլուծել, հասկանալ, եթե այդ պահին խոսեմ` խնդիր կձևակերպեմ, լուծումներ կառաջարկեմ, բայց մի քիչ էլ եմ մտածում, ժամանակ եմ ձգում… մեկ էլ` ծիծաղս գալիս է, հազիվ եմ ինձ զսպում, որ չհռհռամ վրան, էլի եմ խորանում, մի քիչ ավելի երկար ժամանակով մենակ եմ մնում նրա արարքի հետ ու հանկարծ սկսում եմ կարեկցել, խիղճս ահավոր տանջում է, ցավում եմ իր համար, ուզում եմ ներողություն խնդրել, ասել` կներես ինձ, որ դու այդպիսն ես, բայց չեմ ասում, պահում եմ մեջս, խմորվում եմ սիրտ ճմլող խղճահարության հետ… մեկ էլ հանկարծ… այնպիսի կապվածություն եմ զգում իր հանդեպ, այնպիսի խորը կապվածություն, որ նրան գրկելու ու կրծքիս ամուր սեղմելու կարիք եմ զգում, հասկանում եմ Բուդդային, Քրիստոսին, փափուկ սեր հորդացող մնացած պինդ տղերքին, բայց չեմ գրկում, սիրո խոստովանություն էլ չեմ անում, ոչինչ չեմ անում – միայն վերանայում եմ մեկնակետս և շարունակում ճանապարհս` քթիս տակ ժպտալով անհասցե և շնորհակալ:

Քո ուղու միանշանակ կայացումը միակ հանձնարարությունն է, որ դու ունես և նրա վրա պատահող ամեն մի արարած, դիպված և հարաբերություն ուղենիշ է` ճանապարհդ վերծանելու համար տրված նշան, որի հանդեպ ամենաամբողջական վերաբերմունքը, որ կարող ես ունենալ, դա շնորհակալությունն է, որովհետև վերաբերմունքի կարիքը ոչ թե վերաբերյալի հաթահարումն է, այլ վերաբերվողի ինքնահաղթահարումը, ինքնաճշգրտումը:

(Շնորհակալ եմ այս գրառումը մինչ շնորհակալությունն ընթերցելու համար):

Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն

Մեկնաբանություններ ընթացիկ լրահոսին

***
Հեղափոխությունը թրիքագույն բզեզի ընդվզումն է հարազատ թրիքի դեմ. չափազանց ինտիմ, խելահեղորեն հուսահատ և աներևակայելի մի բան, ինչպես ջուրը, սերը, ինչպես կյանքն ինքը, որովհետև թրիքագույնը բզեզի կողմից թրիքի հաղթահարման էվոլյուցիոն ձևն է, իսկ հեղափոխական ընդվզումը` բզեզ մնալու հիմնարար պահանջը:

***
Հայաստանում հսկայական այլընտրանքային ինստիտուտներ կան ձևավորված բոլոր տեսակի ընտրությունների, ընդունելության քննությունների, ներմուծման, արտահանման, խոշոր տենդերների և այլ չալաղաջ ռեսուրսների բաշման այլընտրանքային սպասարկման համար: Համակարգեր համակարգերի տակ, երկրի կարևոր գործընթացներն իրականում ուղղորդող չսահմանված ու անտեսանելի հրեշավոր քաղցկեղային գոյացություներ, որոնց սպասարկման մեջ ներգրավված է ահռելի թվով հայ ժողովուրդ: Չի կարելի ասել «կոռուպցիա» և սահմանել այն, քանի որ այն սարսափելի գրագիտությամբ ինքնադապտացվում է ցանկացած ընթացիկ փոփոխության` խորքային բարբարոսությունից դառնալով առերես «խելացի» և այսօր ոչ պակաս կենսունակ է, քան հինգ, տաս կամ քսան տարի առաջ: Այդ քաղցկեղը մի օր կսպանի հասանելի ապագայում նոր Հայաստան ունենալու մեր բոլոր իղձերը… եթե արդեն իսկ չի սպանել: Կարդալ ամբողջը

Իրականություն՝ գրողի ծոցից

Լիլիթ Ավագյան | Վեմ ռադիո (սղագրություն խմբագրումներով)

Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի շուրջ ծավալված իրարանցումից հետո կարծիքներ հնչեցին, թե երկիրը գահավիժում է խորհրդային գրաքննության տարիներ: Գրաքննել, նշանակում է` նախ ընթերցել գրական գործը, ապա հասկանալ, հետո գնահատել գրքի հասարակական ազդեցությունը, եւ, ըստ այդմ, գրաքննել: Ունի՞ մեր իշխանությունն այդքան ռեսուրս` իրականացնելու համար վերոնշյալ բարդ գործողությունները` նույն հերթականությամբ: Այս հարցում կողմնորոշվել ինձ օգնեցին բանաստեղծներ Կարեն Անտաշյանն ու Մհեր Արշակյանը: Կարդալ ամբողջը

Karen Antachian | Traduction de l’arménien par Vahé Godel

Traduction de l’arménien par Vahé Godel

Si bémol mineur

J’aime les immeubles désertés à moitié démolis
où vécurent des gens tout à fait ordinaires
où se rompirent des couples malheureux
la dernière semaine d’octobre
sur I’artère principale qui se développe sans but
et pourtant les chênes croissent consciencieusement
poésie Կարդալ ամբողջը

ՌԵՔՎԻԵՄ

(Թեղուտում սպանված ծառերի, ձկների, թռչունների ու մարդկանց հիշատակին)

 

ԾՈՎԱՀՐԵՇ

Ծովը մոխրախյուս ձկներ էր փսխում
քնի մեջ սատկող առավոտների պորտին:

Ինձնից վերև` ծովի չորսդին փռեկ,
ծիրկաթ հրով անկենդանի արուր`
հողի դողն էր նվվում…

Ամենագեշս ծիլ պորտերից իր` ես,
վերջին, վերջին ծովահրեշըս, էս
կապույտ տնագնդին գերի
մի ձուկ,
համրեմ չը գոյությամբ իմ,
որ… Կարդալ ամբողջը

Նշանների Երազահան

Լուսանկարը` հեղինակի

Հարթմնի մենք ապրում ենք օրը սկզբից մինչև վերջ, իրադարձությունների հաջորդող հերթականությամբ, իսկ քնած ժամանակ` վերապրում ենք այն վերջից սկիզբ, անթիվ քանակությամբ հետթռիչքներով մեկ գիշերվա և նույնիսկ մեկ երազի մեջ: Իր մեջ զարմանալի ճշգրտությամբ ու մանրամասներով արձանագրված հիշելի և անհուշ մեր բոլոր ապրումները` այն ամենն ինչ մենք գիտենք կյանքի, աշխարհի և ինքներս մեր մասին, և նույնիսկ այն ամենն ինչ մեր զգայարաններով մեզնից ներս է լցվել մեր կամքին և ուշադրությանը հակառակ` մեր ուղեղն օգտագործում է ինչպես մի հսկայական երգեհոն, ինչպես մի անկրկնելի նշանների համակարգ` մեր երազները կառուցելու և բեմադրելու համար: Կարդալ ամբողջը

Karen Antashyan | Antashat

Translation of Karen Antashyan poems made from the book “Antashat”, published in 2009 in Yerevan.

There is God Above

With the prayers of mom
we get my brother employed,
me quitting my job and taking a better one.

The prayers of mom
guard us from evil eye, evil thought,
evil talk, evil deed,
from bad girls with bad thoughts
(come on, mom!). Կարդալ ամբողջը